News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տրանսիլվանիայում (Ռումինիա) Կորվինների ամրոցը հայտնի է նրանով, որ հենց այստեղ են պահել լեգենդար Վլադ Ցեպեշին, ով Բրեմ Սթոքերի գրքի հերոս Դրակուլայի նախատիպն է՝ տեղեկացնում է Live Science-ը։

Գիտնականները կատարել են ամրոցի եւ նրա հիմքի սքանավորում, որպեսզի պարզեն, թե ինչպես է կառուցվել ամրոցը, եւ ինչպես է այն վերակառուցվել։ Հինավուրց հիմքերը գցվել են XIV դարում, սակայն XV դարում ամրոցը վերածվել է դղյակ-առանձնատան։

1854թ․ ամրոցում հրդեհ է բռնկվել, որը ոչնչացրել է ճարտարապետության փայտյա մասերը։ Վերականգնման աշխատանքները տեւել են 1868-ից մինչեւ 1874 թվականը։ Դրանց արդյունքում տանիքն ամբողջովին փոխել են։ Ծրագրի ղեկավար Իզաբել Մորիսը նշում է, որ հնագետներին դեռեւս չի հաջողվել գտնել թաքնված ընդհատակյա աշխարհը կամ կառույցներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ