ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Լանջիկ-Մաստարա, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ, Սեւան-Գավառ, Սեւան-Դիլիջան, Սեւան-Հրազդան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
Սեւանի թերակղզուց մինչեւ Դիլիջանի թունել ճանապարհահատվածում գետնաբուք է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: