News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի երկրորդ օրը աչքի է ընկել տարօրինակ պահվածքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համացանցում հրապարակված հոլովակում երեւում է, թե Յունկերն ինչպես է խառնում իր աշխատակցուհիներից մեկի մազերը, ինչով հարուցել է շուրջը գտնվողների զարմանքը: Այնուհետեւ ԵՀ նախագահը ձեւացրել է, թե մրսում է, իսկ հետո ողջունելով մեկ այլ աշխատակցի՝ նրա ձեռքն է շոյել:

Ավելի ուշ մամուլի ասուլիսը սկսվելուց առաջ Յունկերը կտրուկ շարժումով հատակին է նետել փաստաթղթերի կույտը՝ ոչ մի կերպ չպարզաբանելով իր գործողությունը:

ԵՀ ղեկավարը հայտնի է նրանով, որ սիրում է մամուլի ասուլիսներում կատակել: Հոկտեմբերի սկզբին Յունկերը Բրյուսելում իր ելույթներից մեկը սկսել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պարային շարժումների նմանակմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ