News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ոստիկանական ուժերը վերահսկողություն են սահմանել Փարիզի կենտրոնում, որտեղ այսօր սպասվում է «դեղին բաճկոնների» հերթական՝ 5-րդ զանգվածային ակցիան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Մեծ թվով ոստիկանական մեքենաներ են բերվել Սեն Լազար կայարանի մոտ, որտեղ են ժամանում Փարիզի ծայրամասերից եւ այլ քաղաքներից հանրահավաքի մասնակիցները: Շրջակայքում կանգնած են փակած դեմքերով ինքնաձիգավորները, կայարանի շենքում հերթապահում են պարեկները: Նրանք ընտրողաբար ստուգում են կայարան ժամանողներին՝ փնտրելով զենք եւ այլ արգելված իրեր, խնդրում են ցույց տալ ուսապայուսակների պարունակությունը:

Ընդ որում՝ կայարանի տակ գտնվող մետրոյի կյարարանում արդեն չի կարելի նստել 9 ուղեգիծը, որը Սեն Լազարից տանում է Հաղթական կամարի մոտ, որը «դեղին բաճկոնավորների» ավանդական հավաքատեղին է: Ուղեգծի մուտքը փակ է, մետրոպոլիտենի աշխատակիցը վրդովված քաղաքացիներին բարցատրում է, որ պետք է օգտվեն տրանսպորտի այլ տեսակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ