News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի պարունակում: Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ սա զգոնության կոչի ստանդարտ ընթացակարգ է ամանորյա տոներին զբոսաշրջիկների հոսքի աճի ֆոնին:

«Սա ստանդարտ ընթացակարգ է, առավել եւս, որ լրացուցիչ պարզաբանում տրվեց, ուստի ոչ նպատակահարմար կլիներ Հայաստանի իշխանությունների կողմից այս առիթով որեւէ կոշտ դիրքորոշում հայտնելը»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:

Նա շեշտեց, որ երկրի զբոսաշրջային իմիջը գլխավորապես մեր հանրությունը պետք է ստեղծի, այդ թվում՝ լրատվամիջոցները եւ իրավապահ մարմինները:

«Հայաստանը եւ հայ ժողովուրդը մշտապես հռչակվել են իրենց հյուրասիրությամբ: Դրանից բացի, անվտանգության մակարդակի մասին շատ միջազգային կազմակերպություններ են հայատարարում: Մենք անվտանգության եւ բարյացակամության բարձր մակարդակ ենք ցույց տվել նույնիսկ «թավշյա հեղափոխության» ժամանակահատվածում, որը բացառապես խաղաղ բնույթ էր կրում: Շատ կարեւոր է, որ այդ իրադարձությունները լուսաբանվել են միջազգային լրատվամիջոցներով: Ավելին՝ երթերին մասնակցել են նաեւ մեծ թվով արտասահմանցի զբոսաշրջիկներ, ինչը հաստատում է իմ ասածը»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արել ամանորյա տոների ժամանակ զգոն լինել՝ հայտարարություն տարածելով այն մասին, որ տոների ժամանակ նաեւ սպառնալիք գոյություն ունի անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ առանձին անձանց կողմից, որոնք ոգեշնչված են ամբողջ Եվրոպայով մեկ ծայրահեղական գաղափարախոսությամբ:

Ի պատասխան այս հայտարարությանը՝ Հայաստանի ոստիկանությունից հիշեցրել են, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ Երեւանը համարել են անվտանգ քաղաք, իսկ ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմիններն ունեն հնարավորություններ եւ միջոցներ, ու ամեն ինչ անում են այդ գնահատականի հաստատման եւ հանրային անվտանգության ապահովման համար: Տոնական օրերին հատկապես ոստիկանությունը մտադիր է աշխատել ուժեղացված ռեժիմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ