News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամբողջ Ֆրանսիայում դեկտեմբերի 15-ին սպասվող «դեղին բաճկոնավորների» նոր ցույցերի ժամանակ իրավակարգի պահպանման համար ներգրավված են մոտ 69 հազար ոստիկաններ, հայտնում է BFMTV-ն:

Վկայակոչելով երկրի ՆԳՆ տվյալները՝ հեռուստաալիքը փոխանցել է, որ նախատեսվում է օժանդակ ուժեր ուղարկել Բորդո, Թուլուզ եւ այլ քաղաքներ, որտեղ ծրագրված են մեծաթիվ ցույցեր:

Հաղորդվում է, որ ստուգումներ են հնարավոր ճանապարհներին եւ կայարաններում:

Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած նախորդ զանգվածային ակցիայի ժամանակ ներգրավվել էր իրավապահ մարմինների 89 հազարից ավելի աշխատակից:

Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից ընթանում են «Դեղին բաճկոններ» շարժման ակցիաները վառելանյութի գների բարձրացման դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ