News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հեղափոխության ժամանակահատվածում գրանցվել է տուրիզմի աճի տեմպի անկում: Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ չնայած հեղափոխական իրադարձությունների խաղաղ բնույթին, այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածում Հայաստան արտասահմանցի զբոսաշրջիկների լուրջ հոսքի սպասումներ չեն եղել:

«Անկասկած, հեղափոխական իրադարձությունները առաջացրել են Հայաստանի հանդեպ համաշխարհային հանրության մեծ հետաքրքրությունը, եւ դրա արդյունքը կլինի հաջորդող տարիներին զբոսաշրջության աճը»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:

Նա հավելեց, որ այս տարվա առաջին 9 ամիսներին արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 275 հազար, ինչը 8 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

«Տարեկան կտրվածքով ակնկալվում է Հայաստան զբոսաշրջիկների հոսքի 10-տոկոսանոց աճ: Եթե անցյալ ամբողջ տարում Հայաստան է այցելել 1,5 մլն զբոսաշրջիկից մի փոքր պակաս, ապա այս տարի կանխատեսվում է 1,6-1,7 մլն զբոսաշրջիկ»,- շեշտեց Մեխակ Ապրեսյանը:

Նա նշեց, որ աճը հիմնականում կապված կլինի ամանորյա տոներին Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների թվի աճով:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն աճում է, այդ թվում՝ Եվրոպայից, Պարսից ծոցի երկրներից, Հարավային Կորեայից զբոսաշրջիկների շրջանում: Հատկապես նկատելի է Չինաստանից եւ Հնդկաստանից զբոսաշրջիկների թվի ավելի քան կրկնակի աճ, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, որտեղից ժամանող զբոսաշրջիկների թիվն այս տարի 10 տոկոսով ավելի էր, քան անցյալ տարի»,- եզրափակեց Մեխակ Ապրեսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ