News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի վարչապետ Մահինդա Ռաջապակսան հրաժարական է ներկայացրել, հայտնում է Associated Press-ը:

Ռաջապակսային մոտ քաղաքական գործիչների կարծիքով՝ պաշտոնից հեռանալը պայմանավորված է քաղաքական փակուղուն վերջ տալու ցանկությամբ, որի մեջ երկիրը հայտնվել է այս պաշտոնում նրա նշանակման հետ կապված:

Լրատվամիջոցների ներկայությամբ անցկացված հրաժարականի արարողության ժամանակ նրան օրհնել են բուդդայականները եւ այլ հոգեւոր առաջնորդներ:

Ավելի ուշ Ռաջապակսան կդիմի ժողովրդին եւ կպատմի իրեն այս քայլին մղած պատճառների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ