News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցությունում կոռուպցիայի դեմ պայքարում «ջախջախիչ հաղթանակի» է հասել, փոխանցում է Reuters-ը:

Ընդ որում՝ Չինաստանի առաջնորդը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է:

Ցզինպինը պարտավորվել է պատերազմ մղել կոռուպցիայի բոլոր տեսակների դեմ՝ մինչեւ այն չանհետանա Կոմունիստական կուսակցության բոլոր մակարդակներում՝ ինչպես բարձրաստիճան «վագրերի», այնպես էլ ավելի ցածր աստիճանի պաշտոնյաների՝ «ճանճերի» մակարդակում:

Չինաստանի կոռուպցիայի դեմ պայքարի վերահսկիչ հանձնաժողովը 2018 թվականի առաջին 9 ամսում հարուցել է 464 հազար գործ եւ պատժել 406 հազար մարդու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ