News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շաբաթ առավոտյան Ֆրանսիայի իշխանությունները «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերի նախաշեմին մայրաքաղաքի Իլ դե Ֆրանս շրջանում ձերբակալել են 25 մարդու, հայտնում է Cnews հեռուստաալիքը:

Ոստիկանության տեղեկություններով՝ 10 մարդ ձերբակալվել է Փարիզում, եւս 15-ը՝ «ծայրամասերում նախազգուշական ստուգումների ընթացքում»:

Ավելի վաղ հաղորդվում էր Փարիզում 6 մարդու ձերբակալության մասին:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիսթոֆ Կաստաներն, իր հերթին, Twitter-ում հայտնել է, որ ամբողջ օրվա ընթացքում «նախնական հսկողություն» կիրականացվի մայրաքաղաքի կայարաններում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ին, նրանք մասնավորապես հանդես են գալիս բենզինի գների բարձրացման դեմ: Զանգվածային ցույցերն ուղեկցվում են ոստիկանների եւ ցուցարարների բախումներով, ջարդարարությամբ ու մեքենաների հրկիզումներով, խանութների, բանկերի ավերմամբ: BFMTV-ի տեղեկություններով՝ Ֆրանսիայի իրավապահ մարմինները ցույցերի մեկնարկից սկսած ձերբակալել են ավելի քան 4,5 հազար մարդու, որոնցից 4,1 հազարը կալանավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ