News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Պետերբուրգում ոստիկանները հետախուզում են անձանց խումբ, որոնք դեկտեմբերի 14-ին երկրում հնագույն Մարսյան դաշտում մարել են Անմար կրակը, որից վառվել էր Մոսկվայում Անհայտ զինվորի շիրիմի կրակը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության հայտարարությունը:

Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները չարագործներին հայտնաբերելու եւ ձերբակալելու միջոցներ են ձեռնարկել:

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի դատարանը 10 հազար ռուբլով տուգանել էր 36-ամյա տղամարդու, ով մարդկանց ներկայությամբ Մարսյան դաշտում Անմար կրակի մեջ էր նետել սգո ծաղկեպսակները: Միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 7-ին: 2016 թվականի հուլիսին էլ ոստիկանները որոնում էին ապօրինի խնջույքի մասնակիցներին, որը կատարվել էր Մարսյան դաշտում գիշերային ժամին: Այդ ժամանակ մի քանի տղամարդիկ Անմար կրակի վրա խորոված էին պատրաստել:

Մարսյան դաշտի հուշահամալիրը երկրում այն սակավաթիվներից մեկն է, որը նվիրված է Փետրվարյան հեղափոխության զոհերին: Հեղափոխականների եղբայրական շիրիմների գրանիտե հուշարձանը այստեղ տեղադրվել է 1919 թվականի նոյեմբերի 7-ին: 1920-30-ական թվականներին այստեղ պուրակ է ստեղծվել, որտեղ մինչեւ 1933 թվականը հուղարկավորությունները շարունակվել են, մասնավորապես՝ Մարսյան դաշտում են հուղարկավորվել բոլշեւիկներ՝ Պետրոգրադի Արտակարգ կոմիտեի նախագահ Ուրիցկին եւ մամուլի կոմիսար Վոլոդարսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի  բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Խուզարկություններով այս պահին ձերբակալված անձ չունենք ․ ՔԿ խոսնակ
Այս պահին ձերբակալված անձ չունենք․․․
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել...
Գերմանիայում երկու գնացքներ են բախվել
Բախման պատճառները դեռ պարզ չեն։
Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով
Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաճախակի վարել է քրեական…
«Տեղյակ չեմ, տեղեկացել եմ մամուլից». Ավանեսյանը՝ նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին
Հարցին՝ ինքը հարցաքննվե՞լ է, թե ոչ, նախարարը շեշտեց․ «Որևէ գործի շրջանակներում վերջերս չեմ հարցաքննվել…
Ամենաշատ