News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի, Մասնավոր հատվածի գործառնական եւ Կայուն զարգացման, կլիմայական փոփոխությունների բաժինների ղեկավարները Մանիլայում բացեցին ԱԶԲ-ի՝ մեկ ընդհանուր խորագրի ներքո կազմակերպված համատեղ միջոցառումը: Հայաստանից միջոցառմանը մասնակցում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ):

ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրեց ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի ընթացքը, անդրադարձավ դրա կարեւորությանը, ինչպես նաեւ ներկայացրեց ընկերության զարգացման հեռանկարները առաջիկա տարիների համար: Նա հատուկ շեշտեց ԱԶԲ-ի եւ մյուս միջազգային ներդրումային ֆինանսական  կառույցների դերը եւ այն առանցքային պայմանները, որոնք իրենց մեծ դերակատարումն ունեն էլեկտրաէներգիայի առավել արդյունավետ եւ հուսալի բաշխիչ ցանց ունենալու գործում՝ նպաստելով երկրի տնտեսական աճին:

«Մենք ներկայացրեցինք Հայաստանը, էներգետիկ շուկայի կառուցվածքը, եւ, իհարկե,  2015թ. ի վեր՝ ընկերության կառավարումը ստանձնելուց հետո կատարված աշխատանքի արդյունքները, մեր առջեւ ծառացած մարտահրավերները, 10-ամյա ներդրումային ծրագիրը եւ առաջիկա տարիների զարգացման տեսլականը: Չափազանց կարեւոր էր նաեւ ԱԶԲ-ի հետ փորձի փոխանակումը», - նշեց ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Կ.Հարությունյանը:

«Հայաստանի տնտեսության աճի համար կարեւոր է էլեկտրաէներգիայի առավել արդյունավետ եւ հուսալի բաշխիչ ցանցի առկայությունը: ՀԷՑ-ը էներգետիկ ոլորտում ռազմավարական դեր ունի, որը պետք է լուծի ոլորտի կարեւորագույն խնդիրներն ու նպատակները։ Մեր համագործակցությունը կաջակցի ՀԷՑ-ին ներդրումային ծրագրի իրականացման հարցում», - նշեց ԱԶԲ ներդրումային ծրագրերի ղեկավար Նարինե Ավետիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ