News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փարիզում ոստիկանները «դեղին բաճկոնավորների» դեմ արցունքաբեր գազ են կիրառել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այսօր Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում ընթանում է բողոքի հերթական ցույցը: Մի քանի 100 մարդ հավաքվել է Հաղթական կամարի մոտ, որին հասանելիությունը փակված է: Նրանց կամարից հեռացնելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:

Դրանից հետո ցուցարարները վանկարկումներով ուղղվել են Ելիսեյան դաշտեր, չնայած այս շրջանը եւս փակված է: Նրանցից ոմանք ձեռքներին բռնել են Ֆրանսիայի դրոշները, որի սպիտակ շերտը դեղին է ներկված՝ ի պատիվ «բաճկոնավորների»:

Այս ընթացքում շարունակում են Ելիսեյան դաշտեր գալ նոր ցուցարարներ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ին, նրանք մասնավորապես հանդես են գալիս բենզինի գների բարձրացման դեմ: Զանգվածային ցույցերն ուղեկցվում են ոստիկանների եւ ցուցարարների բախումներով, ջարդարարությամբ ու մեքենաների հրկիզումներով, խանութների, բանկերի ավերմամբ: BFMTV-ի տեղեկություններով՝ Ֆրանսիայի իրավապահ մարմինները ցույցերի մեկնարկից սկսած ձերբակալել են ավելի քան 4,5 հազար մարդու, որոնցից 4,1 հազարը կալանավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Ամենաշատ