Լոռու մարզում, դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։05-ի սահմաններում 28-ամյա Գեւորգ Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 35 TN 275 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գեւորգ Հ.-ն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնում։