News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընտրություններից առաջ քաղաքական ուժերի միավորվելու հարցը ամենից շատ կախված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որը չցանկացավ որեւէ ուժի հետ միավորվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու քաղաքական կուսակցությունները միասնական ճակատով հանդես չեկան ընտրություններում:

«Դա արտախորհրդարանական տիրույթում գլխավոր հարցն է: Իսկապես, կան շատ պատճառներ, թե ինչու տարբեր քաղաքական ուժեր իրար հետ դժվար են համագործակցում: Երբ ուզում ես հարսանիքի միջոցառումը լավ անցնի, պետք է մտածես, թե որ սեղանին ում ես նստացնում, որ բարեկամներին, որ չլինի այնպես, որ տոնական վիճակը չփչանա մարդկանց հակասությունների պատճառով: Նույնը քաղաքական դաշտում է: Ես հիմա վարում եմ բանակցություններ տարբեր քաղաքական ուժերի հետ եւ փորձում եմ գտնել այնպիսի կոնֆիգուրացիա՝ հաշվի առնելով բոլորի վերապահումները, թե ով ում հետ չի ուզում մի սեղանի նստել, որպեսզի մենք իսկապես ունենանք մի միավորում, որտեղ բոլոր փոքր ուժերը կարողանան ազդեցիկ սուբյեկտ լինել: Հիմա արտախորհրդարանական տիրույթում դա օբյեկտիվորեն ձեւավորվող գործընթաց է»,-ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանը հավելեց, որ այդ բանակցություններն ընթանում են «միավորում հանուն Սահմանադրական փոփոխությունների» սկզբունքի ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ