News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի շուրջ քննարկումները չեն նշանակում հակամարտության լուծման ուղիների անմիջական քննարկում, ընդհակառակը՝ խնդիրը օգտագործվում է այլ հարցերի լուծման համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին հայտարարությունները՝ քաղաքագետը նկատեց, որ այս թեմայով տարատեսակ հայտարարություններ են հնչում արդեն երեք տասնյակ տարի։ «Սակայն քննարկումները ոչ միշտ են նշանակում անմիջականորեն Ղարաբաղի հարցի քննարկում։ Հաճախ թեման օգտագործվում է բոլորովին այլ հարցերի լուծման համար։

Օրինակ, Ռուսաստանի դեպքում ակնհայտ է Ադրբեջանին ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի ուղեծիր գրավելու ձգտումը։ Պատահական չէ, որ բառացիորեն նախօրեին հայտնվեց լրատվություն Ադրբեջանում ատոմակայան կառուցելու Ռուսաստանի առաջարկության մասին։ Ատոմակայանի կառուցումը նշանակում է ՌԴ-ից շատ լուրջ կախվածություն՝ ինչպես տնտեսական, այնպես էլ կայանի շահագործման հարցում անվտանգության առումով։ Բելառուսը լուծում է իր խնդիրները»,- նշեց Դանիելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ