News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունը 3 մասի է պառակտվել՝ կապված brexit-ի հետ, հայտնում է The Times պարբերականը:

ԵՄ-ի հետ գործարքին կասկածող եւ երկրորդ հանրաքվեի անցկացման հնարավորությունը քննարկող խմբերը նախատեսում են հաջորդ շաբաթ Մեյին առաջադրել իրենց առաջարկները: Խմբերից մեկը կազմված է 5 նախարարներից, ներառյալ՝ աշխատանքի եւ թոշակային ապահովման նախարար Էմբեր Ռադը եւ ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդը: Նրանք երկրորդ հանրաքվեի անցկացմանն են հակված:

Երկրորդ խմբի մեջ են մտել շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղական շրջանների հարցերով նախարար Մայքլ Գոուվը եւ ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը: Նրանք դեմ են ԵՄ-ից առանց գործարքի դուրս գալուն, սակայն կարծում են, որ brexit-ը պետք է տեղի ունենա:

Երրորդ խմբում են գանձապետարանի գլխավոր քարտուղար Լիզ Թրասը եւ ԱԳ նախարար Ջերեմի Հանթը: Նրանք չեն բացառում ԵՄ-ից դուրս գալն առանց համաձայնագիր կնքելու:

Բրիտանական իշխանությունները նոյեմբերի 15-ին հրապարակել էին brexit-ի վերջնական ծրագիրը: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը համաձայնագիրը համարել էր «լավագույնն ու միակ հնարավորը»:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում դեկտեմբերի 10-ին պետք է տեղի ունենար brexit-ի պայմանների վերաբերյալ քվեարկությունը, սակայն Թերեզա Մեյը այն չեղյալ էր հայտարարել: Վարչապետի քաղաքականությամբ դժգոհ խորհրդարանականները Համայնքների պալատի քվեարկությանն էին դրել Մեյին անվստահության քվե հայտնելու հարցը: Սակայն արդյունքում պատգամավորները քվեարկել էին վարչապետի պաշտոնում Մեյի մնալու օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն՝ Ռուսաստանում ընտրությունների մասին. քվեարկությունը «ազատ և արդար չէր»
Ռուսական իշխանությունները շարունակում են ուժեղացնել համակարգված ներքին ռեպրեսիաները...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին
Ես ուրախ եմ մի բանի համար, այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է...
Եվրահանձնաժողովը 500 միլիոն եվրո է հատկացրել զինամթերքի արտադրության համար
Բացի այդ, Եվրահանձնաժողովը սկսել է «աշխատանքային ծրագիր՝ միասնական գնումների միջոցով եվրոպական...
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում զգալի հետընթաց է գրանցվել. Փոխարտգործնախարար
Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվել բոլոր մակարդակներով։ Սակայն չի կարելի ասել, որ առաջընթաց է գրանցվել...
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի մեկնաբանությունը՝ Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևի առթիվ
Եվրոպական խորհրդարանը 2024թ․ մարտի 13-ին ընդունել է «Եվրոպական միության և Հայաստանի միջև կապերի սերտացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև...
Ամենաշատ