News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Փարիզում Ելիսեյան դաշտերում բախումներ են սկսվել «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ելիսեյան դաշտերում արդեն հազար մարդ է հավաքվել, սակայն մարդիկ շարունակում են ժամանել: Նրանք կանգնած են ոստիկանական շղթայի մոտ, որոնք փակել են անցումը Ելիսեյան պալատ: Ակտիվիստները կարգախոսներ են վանկարկում, ոմանք իրավապահների վրա քարեր եւ շշեր են նետում: Ի պատասխան նրանք մահակներով խփում են առավել ագրեսիվ ցուցարարներին:

Ավելի վաղ ոստիկանները «դեղին բաճկոնավորների» դեմ արցունքաբեր գազ էին կիրառել:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ին, նրանք մասնավորապես հանդես են գալիս բենզինի գների բարձրացման դեմ: Զանգվածային ցույցերն ուղեկցվում են ոստիկանների եւ ցուցարարների բախումներով, ջարդարարությամբ ու մեքենաների հրկիզումներով, խանութների, բանկերի ավերմամբ: Վերջին տեղեկություններով՝ Ֆրանսիայի իրավապահ մարմինները ցույցերի մեկնարկից սկսած ձերբակալել են ավելի քան 4,5 հազար մարդու, որոնցից 4,1 հազարը կալանավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ