News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր՝ դեկտեմբերի 15-ին գործարկեց  պաշտոնական կայքէջի նոր տարբերակը:

Կայքէջի շնորհանդես-քննարկմանը լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի պետ, գնդապետ Արմեն Քինակցյանն ասաց, որ նոր կայքէջն առավելագույնս պարզեցված է եւ համապատասխանեցված կառավարության որոշմամբ սահմանված չափանիշներին:

Sns.am կայքում նոր ուղղություն է բացվել՝ տնտեսական անվտանգության ապահովում եւ կոռուպցիայի դեմ պայքար: Արմեն Քինակցյանի խոսքով՝ այդ ուղղությունը սովորաբար հատուկ ծառայությունների տիրույթում չէ, բայց հեղափոխությունից հետո ժամանակավոր այդ գործառույթը ԱԱԾ-ի վրա դրված է:

Նա նշեց, որ կայքէջում ներկայացված է նաեւ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությունը եւ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ի առանցքային ուղղություններից մեկը՝ տնտեսական անվտանգության ապահովումը:

Նորամուծություններից է նաեւ այն, որ այսուհետեւ գործելու է ԱԱԾ-ի թեժ գիծ՝ 1-91, բացի այդ, կարող են  նաեւ առցանց հարցում անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ