News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելական ուժերը ոչնչացրել են պաղեստինցու տունը, ում մեղադրել են զինվորի սպանության մեջ, որը նա կատարել էր այս տարի Արեւմտյան ափին, փոխանցում է Associated Press-ը:

Շաբաթ զինվորական ջոկատը տասնյակ զինվորների եւ մարտական մեքենաների մասնակցությամբ պայթեցրել է Ռամալլահում Աբու Հմեյդի տունը:

Իսրայելի ԶՈՒ-ից հայտնել են, որ պաղեստինցիներն իրենց վրա քարեր են նետել, իսկ իրենք պատասխանել են «խռովությունները ցրելու միջոցներով». ռետինե գնդակներով եւ արցունքաբեր գազով:

Իսրայելը Հորդանանի Արեւմտյան ափին շուրջկալների թիվը մեծացրել է պաղեստինցիների վերջին 2 հարձակումներից հետո: Իսրայելի ԶՈՒ-ն կալանավորել է պաղեստինյան իսլամական ՀԱՄԱՍ շարժման տասնյակ անդամների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ