News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հյուսիսում ճանապարհին դժբախտ պատահարի հետեւանքով 44-ամյա կին է մահացել, որին անուղղակիորեն մասնակցել են «Դեղին բաճկոններ» շարժման անդամները, հայտնում է France Info-ն:

Ռադիոկայանի տեղեկացմամբ՝ ուրբաթ գիշերը զույգը ընթացել է Սուասոն կոմունայի ուղղությամբ: Մեքենայի վարորդը «դեղին բաճկոնավորների» տեղադրած պատնեշները տեսնելով՝ շրջադարձ է կատարել եւ հայտնվել հանդիպակաց ուղեմասում, որտեղ նրան է բախվել մեկ այլ ավտոմեքենա: Զույգից կինը մահացել է, վարորդին տեղափոխել են Սուասոնի կոմիսարիատ:

Իշխանությունների քաղաքականությանն չհամաձայնող, վառելանյութերի գների բարձրացմամբ, ինչպես նաեւ գնողունակության նվազմամբ վրդովված «դեղին բաճկոնավորները» սկսել են փողոցներ դուրս գալ նոյեմբերի 17-ից: Նրանց սկզբնական պահանջն էր բենզինի գների նվազեցումը, որոնց այնուհետեւ ավելացել են մի շարք այլ պահանջներ: Զանգվածային բողոքի ցույցերն ուղեկցվել են ոստիկանների հետ ցուցարարների բազմաթիվ բախումներով, ավերածություններով, մեքենաների հրկիզումներով, խանութների եւ բանկերի ավերածություններով: Շաբաթ Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում ընթանում է «դեղին բաճկոնավորների» հերթական ցույցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ