News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Չինաստանին կոչ է արել մասնակցել ՓՄՀՀ պայմանագրի ճակատագրի շուրջ բանակցություններին։ ԱՄՆ-ը ուզում է դուրս գալ այդ պայմանագրից՝ տեղեկացնում է Nikkei-ն։

Մոսկվան հոկտեմբերին առաջարկել էր Պեկինին մասնակցել միջուկային գործարքի քննարկումներին։ ՉԺՀ-ն, ամենայն հավանականությամբ, այդ գաղափարը չէր մերժել։

Հնարավոր է, որ Պուտինն այդ մասին ակնարկել է նաեւ Բուենոս Այրեսում դեկտեմբերի 1-ին Թրամփի հետ խոսակցության ժամանակ՝ հայտնել է ռուսական կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։

Դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնոշենկովը հայտնել է, որ մի քանի օր առաջ Պենտագոնի ղեկավարին փոխանցել են ՓՄՀՀՊ-ի շուջ տարաձայնությունները քննարկելու Սերգեյ Շոյգուի պաշտոնական առաջարկը, սակայն որեւէ արձագանք մինչ այժմ չի եղել։

Դեկտեմբերի 14-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Երմակովը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը դուրս գա պայմանագրից, Ռուսաստանը ՓՄՀՀՊ-ի հետ կապված որեւէ պարտավորություն չի ունենա, իսկ ռազմավարական կայունության հիմքերից մեկի քայքայման պատասխանատվությունը ԱՄՆ-ի վրա կընկնի։

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ասել է, որ ԱՄՆ-ը մինչ այսօր չի հստակեցրել, թե ինչ է նշանակում պայմանագրի «դադարեցում»։ Պայմանագիրը Ռուսաստանի կողմից խախտելու ԱՄՆ բոլոր մեղադրանքները ՌԴ ԱԳՆ-ը հերքում է եւ անհիմն է համարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ