News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փարիզում Օպերայի հրապարակում դեղին բաճկոններով ցուցարարները խաղաղ հանրահավաքից հետո ոստիկանների վրա են նետել ներկերով գնդեր, իրադարձությունների վայրից հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ի պատասխան՝ ոստիկանությունը հիմնականում ոչ մի կերպ չի արձագանքում, միայն որոշ վայրերում են արմատական տրամադրված ցուցարարների ուղղությամբ հատուկ կսկծացնող սփրեյ ցողում: Իրավակարգի պահապանների վրա են նետում նաեւ ճայթռուկներ: Քիչ հեռվում հերթապահում է ոստիկանական հեծելազորը:

Փարիզի ոստիկանության վերջին տեղեկություններով՝ ձերբակալվածների թիվն անցել է 90-ից: BFM հեռուստաալիքը հայտնում է, որ նրանց թիվը կազմում է 92 մարդ, նրանցից 53-ը կալանավորված է: Ցույցերը շարունակվում են:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ին, նրանք մասնավորապես հանդես են գալիս բենզինի գների բարձրացման դեմ: Զանգվածային ցույցերն ուղեկցվում են ոստիկանների եւ ցուցարարների բախումներով, ջարդարարությամբ ու մեքենաների հրկիզումներով, խանութների, բանկերի ավերմամբ: Ֆրանսիայի ՆԳՆ տեղեկություններով՝ ցույցերի մեկնարկից սկսած ձերբակալվել է ավելի քան 4,5 հազար մարդ, որոնցից 4,1 հազարը կալանավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը կանխել է  թաքցված  7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը. Կլինկերի փոխարեն Իրանից ծխախոտ էին ներմուծում
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 14
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող...
Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝  «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական...
Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
Մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի...
Պերուի դատախազությունը ժամացույցների հավաքածուի պատճառով նախագահին կասկածել է կոռուպցիայի մեջ
Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել...
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր
«ՎԱԶ 2106»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի...
Ամենաշատ