News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շահագրգռված է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հնարավորինս շուտ դիմեն ՄԻԵԴ եւ ստանան իրենց հուզող հարցերի պաստախանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին  Ծաղկաձորում ԱԱԾ-ի կազմակերպած սեմինարի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում Քոչարյանի պաշտպանների՝ ՄԻԵԴ դիմելու որոշմանը, արդյոք ըստ նրա՝ Քոչարյանը ՄԻԵԴ-ում շանսեր ունի:

«Ցանկացած պաշտպանական կողմ, փաստաբանների խումբ կամ փաստաբան կարող է դիմել ցանկացած մարմնի, որպեզի ստանա այս կամ այն հարցի պատասխանը կամ որոշում: Ես չեմ ուզում որեւէ գնահատական տալ կամ կարծիք հայտնել: ՄԻԵԴ-ը այն կառուցն է, որ այդ հարցի պատասխանը կտա, ես երեւի թե ամենաշահագրգռված անձանցից եմ, որ պաշտպանները որքան հնարավոր է շուտ դիմեն այդ դատարան եւ ստանան իրենց հուզող հարցերի պատախանը»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Դրանից հետո Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարել է, որ Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարան:

«Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաեւ Սահմանադրական դատարան եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ»,-նշել են նրանք:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանքի որոշումը կբողոքարկի. օրակարգում է նաեւ ՍԴ եւ ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ