News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՇՊՀ ավագ դպրոցի անձնակազմը գործադուլ է դասադուլ է հայտարարել՝ պահանջելով վճարել իրենց պարգեւավճարները։ Այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավագ դպրոցի տնօրեն  Կարեն Դարբինյանը։

«Շիրակի պետական համալսարանի անձնակազմին դեկտեմբերին պարգեւավճար վճարում են, իսկ մենք, որ նույն համալսարանի մասն ենք կազմում, չեն վճարում։ Մենք ուզում ենք հասկանալ, եթե գումար չկա, թող իրենց էլ չվճարեն, իսկ եթե վճարում են, թող ընդհանուր վճարեն, թող խտրականություն չդնեն, մենք էլ կողմերից մեկն ենք»,– ասաց Կարեն Դարբինյանը։

ՇՊՀ ավագ դպրոցի տնօրենը նշեց, որ երկուշաբթի օրը իրենք խնդիրը քննարկելու են ղեկավարության հետ, եթե խնդիրը չլուծվի, շարունակելու են գործադուլն ու դասադուլը։

«Եթե իրենց տալիս եք, մեզ էլ տվեք, այլապես նվաստացուցիչ է։ Սա է մեր բողոքի նոտայի գաղափարը։ Կարծում եմ՝ հարցը կլուծվի  ղեկավարության հետ քննարկումից հետ»,– հավելեց դպրոցի տնօրենը։

Նշենք, որ կոլեկտիվն այս հարցով դիմել է ղեկավարությանը, դիմումը ստորագրել է 39 աշխատակից:

Տպել
Ամենաշատ