News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Դեղին ժիլետների» շարժման ցույցերը Փարիզում կրկին ոստիկանների հետ բախման են հանգեցրել, վերջինները արցունքաբեր գազ են օգտագործել։ Այս մասին շաբաթ օրը, դեկտեմբերի 15-ին հայտնել է The Daily Mail-ը։

Ցույցը տեղի է ունեցել Գարնյե օպերայի մոտ, մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները ճեղքել են ոստիկանների շղթան, սկսել են շրջել աղբամանները եւ, «Մարսելյեզը» երգելով, պահանջել են են երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։

Ոստիկանությունն, ի պատասխան, արցունքաբեր գազ է օգտագործել եւ ռետինե փամփուշտներով կրակել է ցուցարարների վրա։ 60 մարդ ձերբակալվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ