News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Ալեքսանդր Սարգսյանի էքստրադիցիայի հարցն առաջիկայում կլուծվի և նա կկանգնի դատարանի առաջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին Ծաղկաձորում ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա հերքեց այն տեղեկությունները, համաձայն որոնց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին մատնել է քրեական հեղինակություն Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը.

«Սուտ է, տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է  Պրահայում դեկտեմբերի ՝6-ին «Ինտերպոլի» աջակցությամբ:

Հայտնաբերման պահին, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։

Վանեցյանը նշեց, որ փորձաքննությամբ պարզվել է, որ Սարգսյանի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերված նկարները պատկանում են Մարտիրոս Սարյանի վրձնին:

Հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի մասով հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, եւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Նարեկ Սարգսյանի ու իր թիկնապահի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռ հուլիսի 5-ին, այն բանից հետո, երբ իրավապահները, վերջինիս պատկանող բնակարանից տեղափոխման պահին հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոցներ եւ զենքեր: Բացի այդ, ԱԱԾ-ն հաղորդում է ստացել այն մասին, որ դեռեւս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել էր վերադարձնել դրանք։ ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են նկարները, ինչպես նաեւ 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ եւ զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Նարեկ Սարգսյան- «Ֆրանկլին Գոնսալես»՝ ինչպե՞ս հայտնաբերվեց․ Ոստիկանության տեսանյութը  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ