News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մշակույթի եւ արվեստի շուրջ խորհրդակցության ժամանակ Իգոր Մատվիենկոն ուշադրություն է հրավիրել այն երեւույթի վրա, որ տարբեր ԶԼՄ-ներում հայհոյանքներ են գործածվում, եւ կոչ է արել կամ կարգավորել անկիրթ բառապաշարը, կամ թույլ տալ այն՝ հայտնում է МК.RU-ն։

Այս առաջարկությանը Պուտինը պատասխանել է, թե կարելի է սկսել հենց այստեղ, մշակույթի հարցով խորհրդակցության ժամանակ։ Դրանից հետո դահլիճում ծիծաղ է բռնկվել, իսկ Պուտինը նշել է, որ «պետք է անել այնպես, որ բոլորի համար ծիծաղելի լինի, եւ ցանկություն չլինի»։

Այնուհետեւ նախագահը հավելել է, թե հայհոյանքը նման է մարմնի այն մասերին, որոնք մենք ի ցույց չենք դնում։ Այդ երեւույթին պետք է զգույշ վերաբերել, եւ եթե դադարեցնելու հնարավորություն չկա, ապա պետք է ուղղորդել եւ վերահսկել՝ ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ