News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցի գործով որպես վկա հարցաքննվել է ԱԱԾ-ում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ այս դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 190 հոդվածի հատկանիշներով (փողերի լվացում) և քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ չկան։

Հիշեցնենք, որ հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասաց, որ իրենք փաստեր ունեն, որ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ այդ սխեման կապված է Քոչարյանի ընտանիքի հետ:

Ավելի ուշ՝ Արթուր Վանեցյանը պարզաբանեց, որ էմոցիոնալ հայտարարություն է արել, խոսքը ոչ թե կաշառքի, այլ փողերի լվացման մասին է: ԱԱԾ տնօրենը նշեց որ առաջիկայում այս գործով այլ մանրամասներ եւս կհայտնեն:

«Խոսել եմ ոչ թե փաստերով, այլ էմոցիոնալ». Վանեցյանը՝ Քոչարյանի կողմից «Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ