News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնագետները Կահիրեի մոտ 4 հազար տարվա, ձեռք չտված դամբարան են հայտնաբերել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Այս մասին հայտնել է Եգիպտոսի հին հուշարձանների հարցերով նախարար Խալեդ Ալ Անանին՝ ներկայացնելով հերթական հնագիտական բացահայտումը։

Նրա խոսքերով դամբարանը պատկանել է Հին Եգիպտոսի 5-րդ դինաստիայի փարավոնների օրոք ապրած բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքին։

«Սա 2018թ․ ամենագեղեցիկ եւ ամենանշանակալի հայտնաբերումն է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ գիտնականները այնտեղից կհանեն բոլոր արտեֆակտները՝ ուսումնասիրելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ