News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարի Բալթիմորում տեղի կունենա աճուրդ, որտեղ կվաճառվի 19-րդ դարի հազվագյուտ ամերիկյան թղթադրամ՝ տեղեկացնում է Fox News-ը։

Դրա գինը կարող է հասնել 3 միլիոն դոլարի։ Արժեքավոր լոտը 1891թ․ արծաթյա սերտիֆիկատ է։ Արծաթյա սերտիֆիկատը թղթադրամի տեսակ է, որը կարել էր փոխել արծաթյա դրամների կամ ձուլակտորների հետ։ Այսպիսի սերտիֆիկատներ ԱՄՆ-ում թողարկվում էին 1878-1968թթ․։

Աճուրդի դրված սերտիֆիկատի վրա պատկերված է Նյու Յորքի նահանգապետ Ուիլյամ Լ․ Մարսին։ Այսպիսի դիզայնով թղթադրամներն այնքան հազվադեպ են հանդիպում, որ այն անվանում են «թղթադրամ-միաեղջյուր»։ Մասնագետները պնդում են, որ 3 մլն աճուրդային գինը հազվադեպ երեւույթ է։ Թղթադրամի ճակատագիրը պարզ կլինի փետրվարի վերջին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ