News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Տեր Ասողիկ քահանան Էջմիածնում այսօր տեղի ունեցած միջադեպի ժամանակ հարվածել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման կին մասնակցին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում պնդեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ  Մերի Ավագյանը։

«Ամեն մեքենա շրջապատել էր մի 50 հոգի մարդ ու քարերով խփում էին, մեքենան օրորվում էր։ Մեր մեքենակի մեջ կար փոքրիկ բալիկ, բալիկը սկսեց լացել, ես դուռը բացեցի, դուրս եկա, ուզում էի ինչ–որ բան անել, որ էդ փոքրիկ բալիկին հանեինք։ Մեր մեքենային հարվածում էին եւ ես սկսեցի հեռախոսով նկարել։ Տեր Ասողիկը մոտեցավ եւ մի քանի անգամ ինձ խփեց, ուզում էր խլել հեռախոս, որ ես չնկարեմ, հետո գլխիս հարվածեց։ Ես չգիտեմ՝ իրենց նպատակն ինչ էր, բայց օրը ցերեկով, ոստիկանների ներկայությամբ հոգեւորականը  հարձակվում է եւ խփում է»,–ասաց Մերի Ավագյանը։

Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք վստահ է, որ իրեն Տեր Ասողիկ քահանան  է իրեն հարածել, Մերի Ավագյանը պնդեց, որ ինքը ճանաչում է Տեր Ասողիկին եւ վստահ է, նա է եղել իրեն հարվածողը։

Մերի Ավագյանը լրագրողներին նաեւ իր ասածները փաստող տեսանյութ ներկայացրեց։

Նշենք, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել Էջմիածնում կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցների եւ կաթողիկոսի աջակիցների վրա։ Կաթողիկոսի աջակիցները ձվեր էին շպրտել, թրիքաջուր լցրել ակցիայի մասնակիցների վրա, մարմնական վնասվածքներ հասցրել եւ վնասել նրանց մեքենաները։ Միջադեպի մասնակիցներից 2 հոգի բերման էին ենթարկվել։

Էջմիածնում բախում է տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջողների եւ նրա աջակիցների միջեւ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ