News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամները պահանջում են Էջմիածնի ոստիկանապետի հրաժարականը։ Նախաձեռնության անդամներն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Էջմիծնում տեղի ունեցած միջադեպից հետո հավաքվել են ՀՀ Ոստիկանության  շենքի մոտ։

«Հանդիպեցինք ոստիկանապետի տեղակալի հետ, ներկայացրեցինք եղելությունը, այսինքն՝ այդ խայտառակությունը, որն այսօր շպրտվեց մեր ազգի երեսին, Գարեգին երկրորդ չկաթողիկոսի բանդայի գործողությունները՝ մի խուժան, որն իրեն կարող է իրավունք տալ հարձակվել, երիտասարդներին հարվածել, մեծ վնասներ ունենք մեքենաների հետ կապված։ Մենք պահանջել ենք եւ դեռ վարչապետից էլ պահանջելու ենք Էջմիածնի ոստիկանապետի հրաժարականը։ Ոստիկանապետը չի կարող այդպիսին լինել եւ Էջմիածնում մադը բացահայտ համագործակցում է Գարեգինի եւ Արշակ եպիսկոպոսի հետ»,–ասաց  ակցիայի մասնակիցներից Դպիր Խաչատուր Եփրեմյանը։

Նա լրագրողների հետ զրույցում պնդել է, որ եղել են ոստիկաններ, ովքեր բռնել են ակցիայի մասնակից երիտասարդների թեւերից, որպեսզի կաթողիկոսի աջակիցները հարվածեն նրանց։

«Ոստիկանությունում մեզ ասացին, որ ամեն ինչ մանրակրկիտ կքննվի եւ մենք էլ կպահանջենք հատուցում եւ նյութական, եւ բարոյական հատուցում։ Կազմակերպողները եւ մասնակցողները պետք է պատասխան տան, սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս, դա ուղղակի աննկարագրելի էր։ Մենք ապացույցներ ունենք, ամեն ինչ կտրամադրենք Ոստիկանությանը ու կտեղադրենք համացանցում»,–ասաց Դպիր Խաչատուր Եփրեմյանը՝ նշելով, որ իրենք բոլոր տվյալները ներկայացնելու են ոստիկանության 6-րդ վարչություն։

Մարմնական վնասվածքներ ստացած դպրի Դանիելն էլ լրագրողրողների հետ զրույցում ասաց, որ իրենց մարմնական վնասվածքներ հասցնողները կաթողիկոսի ազգականներն են եղել։

Նշենք, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել Էջմիածնում կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցների եւ կաթողիկոսի աջակիցների վրա։ Կաթողիկոսի աջակիցները ձվեր էին շպրտել, թրիքաջուր լցրել ակցիայի մասնակիցների վրա, մարմնական վնասվածքներ հասցրել եւ վնասել նրանց մեքենաները։ Միջադեպի մասնակիցներից 2 հոգի բերման էին ենթարկվել Ոստիկանություն։

Տպել
Ամենաշատ