News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետական պարտքի աճի տեմպերը կարող են այս տարվա ընթացքում ռեկորդային դառնալ՝ 2012-ից վեր՝ տեղեկացնում է Bloomberg-ը։

Ինչպես նշվում է, երկրի տնտեսությունը չի հասցնում գլուխ հանել այն տատանումներից, որոնք հայտնվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։

Լրատվամիջոցը հայտնում է, որ ԱՄՆ պետական պարտքը, 2018թ․ սկսած, աճել է 1,36 տրիլիոն դոլարով կամ 6,6 տոկոսով։ Թրամփի ամբողջ իշխանության օրոք այն ավելացել է 1,9 տրիլիոն դոլարով։

Եթե հանկարծ այսպիսի դինամիկան պահպանվի, տոկոսային առումով սա կլինի ԱՄՆ պետական պարտքի ամենաբարձր աճը՝ սկսած 2012-ից։

Ընդգծվում է, որ ըստ կանխատեսումների՝ Թրամփի նախագահական ժամկետի ավարտին պարտքը ավելացած կլինի 4,4 տրիլիոն դոլարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ