News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան CW Television Network հեռուստաալիքը դիմակայություն է ցուցաբերել Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունների ջանքերին, որոնք փորձել են արգելափակել Հոլիվուդյան սուրբծննդյան շքերթում (Hollywood Christmas Parade) հայ պարողների ելույթները։

Ավանդական միջոցառմանը մասնակցում են հազարավոր մարդիկ, իսկ հանդիսատեսները միլիոնավոր են՝ հայտնում է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն։

Նոյեմբերի 25-ին շքերթից անմիջապես հետո Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Չան Օգուզը եւ նրա ադրբեջանցի գործընկեր Նասիմ Ագաեւը պահանջել են, որ CW Network-ը հեռարձակումից հանի հայկական սեգմենտը, քանի որ հայկական պարի խմբից բացի, կան մասնակիցներ, ովքեր հանդես են գալիս Արցախի պատկերով շապիկներով եւ Արցախի դրոշով։ Թուրք եւ ադրբեջանցի դիվանագետները դա անվանել են աջակցություն «ահաբեկչությանը»։

Նշենք, որ շքերթը ցուցադրվել է դեկտեմբերի 14-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ