News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի բացառում, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից փողերի լվացման վերաբերյալ քրեական գործի վարույթը կկարճվի:

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին,  լրագրողների հետ հանդիպմանը, Արթուր Վանեցյանը նշեց, որ քրեական գործը կարճելու մի քանի հիմքեր կան: Դրանցից մեկն, ըստ էության, պատճառված վնասի փոխհատուցման պայմաններում անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելն է:

Լրագրողները նկատեցին, որ Արմեն Ավետիսյանը գործով մեղադրյալի կարգավիճակ չունի, ինչո՞ւ պետք է նա փոխհատուցի պետությանը պատճառված վնասը:

Ի պատասխան՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ գործով դատավարական կարգավիճակ ունի Ավետիսյանի որդին, իսկ հյուրանոցի սեփականատերերը Արմեն Ավետիսյանի որդին եւ մայրն են:

Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը կողմնակից է, եթե անձը վերականգնի պետությանը հասցված վնասը, ազատվի քրեական պատասխանատվությունից․«Լավ, եթե մարդ գնաց նստեց, պետությանը հասցված վնասը չվերականգնվեց, ու մի քանի տարի հետո ազատ արձակվեց, ի՞նչ է դրանից փոխվելու։ Ի՞նչ է տալիս մեզ տնտեսական հանցագործություն իրականացրած անձին տանել դատապարտելը։ Ես գտնում եմ՝ եթե մարդը ծանր հանցագործություն չի կատարել, մարդու առողջությանը վնաս չի տվել, եւ օրենքը թույլ է տալիս, պետք չի մարդուն տանել նստացնել»:

Անդրադառնալով Ավետիսյանի ընտանիքին պատկանող  Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը նվիրելուն եւ դրա շուրջ ստեղծված աղմուկին, Վանեցյանը նշեց, որ այդ հյուրանոցը գրանցվել է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցվի դրա իրական սեփականատերը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ  քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջերս հայտնի դարձավ, որ Ավետիսյանի ընտանիքը պատրաստակամություն է հայտնել «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրել պետությանը:

ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող 3 բարձրակարգ հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ