News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարը, որտեղ միության նախագահ ընտրվեց Սուրեն Սաֆարյանը՝ հավաքելով 193 ձայն։

Նախագահի թեկնածուներն էին` Կարեն Աղամյանը, Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը և Հաղթանակ Շահումյանը, ով ի սկզբանե ինքնաբացարկ հայտարարեց:

Կարեն Աղամյանը ստացավ 82 ձայն, Խաչատուր Աբրահամյանը` 60 ձայն:

«Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր վստահեցին ինձ: Մենք նոր փուլ ենք սկսելու: Այսօրվանից սկսած Նկարիչների միությունը մտնում է նոր փուլ և մեկ ընտանիքի պես պետք է կարողանանք կառավարել ու վաղվա օրը ծաղկեցնել»,- նշել է Սաֆարյանը:

Հայաստանի նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը շնորհավորեց նորանշանակ նախագահին և հարկ եղած դեպքում իր աջակցությունն առաջարկեց նրան:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսից սկսած միության մի խումբ երիտասարդ նկարիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ