Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով խոսել է Արտյոմ Պալյանովի հետ, ով շաբաթ օրը ուղղաթիռից տեսել է Սանկտ Պետերբուրգը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Արտյոմը նախագահին միանգամից ճանաչել է։ Տղայի հետ միասին խոսակցությունը լսել են նրա մայրն ու եղբայրները։ Նախագահը հետաքրքրվել է երեխայից՝ ինչպես էր թռիչքը։ «Ապշեցուցիչ»,- պատասխանել է նա։
Այնուհետեւ Պուտինը հետաքրքրվել է դուր եկա՞վ արդյոք թռիչքը եղբորը, բացե՞լ են նրանք արդեն ամանորյա նվերները, եւ շնորհավորել է ընտանիքի անդամների Նոր տարին։
Տղան շնորհակալություն է հայտնել եւ նույնպես շնորհավորել նախագահին։ «Շնորհակալություն, Արտյոմ։ Դե, մի հիվանդացիր, թող դու միշտ լավ տրամադրություն ունենաս նոր տարում, եւ ամենայն բարիք քեզ։ Հաջողություն, թանկագինս, ես քեզ գրկում եմ։ Ամենայն բարիք»,- հրաժեշտ տալով՝ ասել է Պուտինը։
Արտյոմը հինգ ծանր հիվանդ երեխաներից մեկն է, որոնց երազանքները նախագահը խոստացել է կատարել։ Դեկտեմբերի սկզբին Պուտինը այցելել էր Ռուսաստանի կամավորականների համաժողով։ Կամավորները նրան պատմել էին «Երազիր ինձ հետ» ծրագրի մասին, որը կատարում է ծանր հիվանդ երեխաների երազանքները։ Պուտինը վերցրել է մնացած հինգ ծրարները եւ խոստացել կատարել այդ երեխաների երազանքները։ Դրանց մեջ էր նաեւ Արտյոմի նամակը, ով երազում էր Պետերբուրգը տեսնել թռչնի թռիչքի բարձրությունից։ Նախագահը խոստացել էր երեխային հրավիրել հյուսիսային մայրաքաղաք եւ ցույց տալ այն ուղղաթիռից, եթե եղանակը թույլ տար։