Toyota կոնցեռնի ավտոմեքենաները գլխավորել են աշխարհում ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ամերիկյան CarMD ընկերության փորձագետների հրապարակած ցուցակին:
Մասնագետները վերլուծել են վերջին 22 տարիների ընթացքում արտադրված 5.6 մլն մեքենաների տվյալները և հաշվարկել են յուրաքանչյուր մակնիշի տրանսպորտային միջոցների շարժիչների վնասվածքների քանակը. Toyota-ի շարժիչները ցույց են տվել լավագույն ցուցանիշը և համարվել են ամենադիմացկուն շարժիչները:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են Acura, իսկ երրորդը՝ Hyundai ավտոմեքենաները:
Գլխավոր հնգյակում են նաև Honda և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Բացի այդ, փորձագետները նշել են Subaru, Buick, Mercedes-Benz, Lexus և Nissan մակնիշների հուսալիությունը: