News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լեհական Կատովիցայում տեղի ունեցած Կլիմայի պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի 24-րդ համաշխարահային կոնֆերանսի (COP24)  մասնակիցները երկշաբաթյա լարված բանակցությունների արդյունքում հանգել են ընդհանուր համաձայնության: Ընդունվել է Կլիմայի մասին փարիզյան համաձայնության իրականացման համար միջոցառումների փաթեթը, հայտարարել է COP24-ի ներկայացուցիչ՝ Լեհաստանի շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Միխայիլ Կուրտիկը, հաղորդում է DW-ն:

Այդ թվում, մոտ 200 երկրների ներկայացուցիչներ պայմանավորվել են մթնոլորտում ածխաթթու գազի կենտրոնացման նորմերի և սահմանման թափանցիկ կանոնների մասին, որպեսզի հնարավոր լինի համաժամանակացնել պետությունների գործունեությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Հատկապես թեժ էր վնասակար արտանետումներին ուղղված վաճառքի քվոտաների հաշվարկների մեթոդիկայի քննարկումը, որի պատճառով համաժողովն ավարտվել է նախատեսված ժամկետից՝ դեկտեմբերի 14-ից ուշ:

«Մենք պետք է հոգ տանենք, որ Երկիրը պիտանի լինի բնակության համար: Իսկ դրա համար պատասխանատու է մեր սերունդը»,-ամփոփիչ քննարկումների ընթացքում հայտարարել է Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Սվենյա Շուլցեն:

2015 թվականին Փարիզում կնքված կլիմայի համաձայնության նպատակն է պահպանել գլոբալ տաքացումը միջին գլոբալ ջերմաստիճանից 2 աստիճանով բարձացումից՝ հնարավորինս հաստատելով 1.5 աստիճանն ըստ Ցելսիուսի:

Համաձայն ընթացիկ տարում փորձագետների միջպետական խմբի հրապարակած կլիմայի փոփոխության մասին (IPCC) հատուկ զեկույցի՝ 1.5 և ավել աստիճանով տաքացումը կհանգեցնի տևական և անդառնալի փոփոխությունների, ինչպես նաև որոշ էկոհամակարգերի վախճանի:

Եթե CO₂ արտանետումների մակարդակը չփոխվի, ապա 2030 թվականին Երկրի կլիման կդառնա այնքան տաք և չոր, որքան 3 մլն տարի առաջ էր, նշվում է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (PNAS) ամսագրում դեկտեմբերի 10-ին հրապարակված հետազոտության մեջ: Դա կհանգեցնի համաշխարհային օվկիանոսի մակարդակի աննախադեպ բարձրացման և այլ ուշագրավ փոփոխությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ