News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգի կենտրոնում մարդկանց վրա կրակած 29-ամյա Շարիֆ Շեկատի հայրը փորձում էր ետ պահել որդուն «Իսլամական պետության» պրոպագանդայից, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով France 2-ին:

Ըստ Աբդելկրիմ Շեկատի՝ նա տեղյակ էր, որ որդին ԻՊ-ի գաղափարախոսության հետևորդ է, և այդ մասին ուներ տարաձայնություններ: «Ես միշտ ասում էի որդուս՝ նրանք հանցագործներ են»,-պատմել է Աբդելկրիմ Շեկատը նշելով, որ դեմ էր ջեհադիստների մեթոդներին: Աբդելկրիմը նշել է նաև, որ եթե իմանար, թե ինչ է նախապատրաստում իր որդին, ապա «ոստիկանությունում այդ մասին հաղորդում կտար»: Հայրը բացատրել է, որ մինչ այդ որդին «ոչ ոքի չի սպանել և մշտապես գտնվում էր մեսինջերում»

29-ամյա Շեկատը 27 անգամ բերման էր ենթարկվել տարաբնույթ իրավախախտումների համար Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում, ինչպես նաև պատիժ է կրել  ֆրանսիական բանտում: Առաջին անգամ նա բերման է ենթարկվել 10 տարեկանում զենքի կիրառմամբ շորթում կատարելու կասկածանքով:

Սրտասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառում հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին: Սպանվել է 3 և վիրավորվել 12 մարդ, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է: Շուտով իրավապահներին հաջողվել է պարզել ահաբեկչի ինքնությունը, իսկ կրակահերթից 48 ժամ անց ոստիկանությունը վնասազերծել է նրան՝ սպանելով բերման ենթարկելիս: Ակաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել ԻՊ-ն: Ըստ BFMTV հեռուստաընկերության տվյալների՝ ակաբեկիչն ինքը բացատրել էր իր գործողությունները որպես «Սիրիայի եղբայրների համար վրեժխնդրություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ