News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ճանաչում է Յերուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք՝ չնայած հարևան մուսուլմանական երկրների քննադատությունների, հաղորդում է AFP-ն:

Ըստ նրա՝ Ավստրալիան դարձել է այն քիչ պետություններից մեկը, որոնք կհետևեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օրինակին և կճանաչեն Սուրբ քաղաքը որպես Իսրայելի մայրաքաղաք: Սակայն դեսպանատունը Թել-Ավիվից դեռևս չի տեղափոխվի Յերուսաղեմ մինչև Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ հանգուցալուծում տեղի չունենա:

Ավստրալիայի հարևան Մալայզիան հայտարարել է, որ կտրականապես դեմ է Արևմտյան Յերուսաղեմի ճանաչման որոշմանը, քանի որ դա «վաղաժամ է և նվաստացնում է պաղեստինցիներին և նրանց ինքնորոշման պայքարը»,-ասվում է մալայզիական կառավարության հայտարարության մեջ, որը հանդես է գալիս իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի կարգավորման համար երկու պետություններում:

Ավստրալիայի ևս մեկ հարևան Ինդոնեզիան, որտեղ ամենախիտ բնակեցված մուսուլմանական ազգն է աշխարհում, նույնպես հայտնել է իր վրդովմունքն այդ որոշման մասին:

Հարևանների արձագանքի մասին խոսելիս Մորիսոնը նշել է, որ միջազգային արձագանքը հաշվի է առնվել և այդ քայլը կնպաստի երկու պետությունների հետ որոշման կայացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ