Բուդապեշտում ազգագրության թանգարանի շենքի նախագիծը համարվել է տարվա լավագույն ճարտարապետական նախագիծ, հաղորդվում է International Property Awards կազմակերպության կայքում:
Լավագույն ճարտարապետական նախագիծ անվանակարգում մասնակցել է ավելի քան 1700 նախագիծ աշխարհի 115 երկրներից, հաղորդում է «360» հեռուստաալիքը: Հունգարական ճարտարապետերի նախագծի դիզայնը դինամիկ է և պարզ, նշել է ժյուրին: Ընդ որում, շենքը լավ է համադրվում այգու լանդշաֆտի հետ:
Բացի այդ, թանգարանը գտնվում է երկրի մակարդակից 60% ցածր: Ըստ հեղինակների՝ դա թույլ կտա ավելի լավ հարմարեցնել շենքը շրջակա միջավայրի հետ: Բուդապեշտում ազգագրության թանգարանի կառուցումը սկսվել է նախորդ տարի: Դրան զուգահեռ կատարվում է նաև այգու վերակազմակերպումը: