News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քաթարի շարունակվող շրջափակման պայմաններում Քուվեյթը շարունակում է կարեւոր դեր խաղալ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի վերամիավորման գործում, հայտարարել է Քաթարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման ալ Թանին։

«Քուվեյթի էմիրը կարեւոր ղեկավարող դեր է խաղում իրավիճակի կայունացման գործում։ Մենք նախկինի պես իրավիճակի կարգավորման գործում Քուվեյթի ու տարածաշրջանի երկրների դերին են ապավինում»,-ասել է նախարարը Դոհայում ամենամյա համաժողովի մասնակիցներին։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը եւ ԱՄԷ-ն նախոեւրդ տարվա հունիսին խզել են դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները Քաթարի հետ։ Քաթարի ու հարեւանների հարաբերությունների կարգավորման գործում միջնորդի դերը ստանձնել է Քուվեյթը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ