News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Տոմսկի շրջանի Կեդրովկա ավանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ուղղաթիռի մեջ 25 մարդ էր, որոնցից երեքը անձնակազմի անդամներ էին, մնացածը՝ հերթափոխի աշխատակիցներ: Նշվում է, որ երեք ուղևոր (երկու տղամարդ և մեկ կին) ստացել են թեթև վնասվածքներ և հոստիտալացվել:

Կեդրովի քաղաքի շտապօգնության բաժանմունքում մանրամասնել են, որ տուժածներից մեկի մոտ կրծքային ողի կոտրվածքի կասկած կա և պարանոցի տարածքում բաց վերք է, մյուսն այժմ անցնում է ռենտգեն հետազոտություն, իսկ երրորդն ստացել է թեթև վնասվածք:

Միջադեպի պատճառը շասսիի հենակն էր, որը կոտրվել էր վայրէջքի ժամանակ, ինչի պատճառով ուղղաթիռը կողաշրջվել էր:

Ուղղաթիռը պատկանում է «Ելցովկա» ավիաընկերությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ