News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կրթության նախարար Դամիան Հինդսը հայտարարել է, որ կառավարությունը չի պլանավորում բրեքսիտի հարցով կրկնակի հանրաքվե անցկացնել՝ հերքելով լուրերը, որ նախարարներին սպասվում է քվեարկություն այդ փակուղուց դուրս գալու համար:

Այն հարցին, թե պատրաստվում է արդյոք կառավարությունը հանրաքվե անցկացնել, Հինդսը պատասխանել է Sky News-ին. «Ոչ, երկրորդ հանրաքվեի անցկացումը վիճելի է: Ժողովուրդը քվեարկել է, մենք անցկացրել ենք հանրաքվե, այժմ մենք պետք է իրականացնենք այն»:

Նա բնութագրել է Եվրամիությունից դուրս գալու վարչապետ Թերեզա Մեյի գործարքը որպես բալանսավորված համաձայնություն, որն օրենսդիրները պետք է սատարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ