News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից ԱՄՆ-ի հեռանալու հետեւանքները հաշվի են առնվում ՌԴ ռազմավարական միջուկային ուժերի մարտական կիրառման ծրագրման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաեւի հարցազրույցը  «Կրասնայա զվեզդա» թերթին:

«ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հետեւանքների ազդեցությունը, այնուհետ Եվրոպայում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայումը եւ դրա հետ կապված մեր անվտանգությանը վերաբերող նոր սպառնալիքները, անկասկած հաշվի են առնվում  ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մարտական կիրառման ծրագրման ժամանակ»,- ասել է հրամանատարը:

Միեւնույն ժամանակ Կարակաեւը հավելել է, որ ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի ռազմավարական միջուկային զսպման ապահովման վերաբերյալ խնդիրները փոփոխությունների չեն ենթարկվի:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ՌԴ ռազմավարական միջուկային ուժերի ներուժը չեզոքացնելու նոր ուղիներ որոնել:

Նա հավելել է, որ այսօր ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները հետագծի կարճ ակտիվ  հատված ունեն եւ հագեցած են հակահրթիռային պաշտպանության համակարգի հաղթահարման նոր համալիրներով, ինչը դժվարացնում է դրանց հայտնաբերումը, ուղեկցումը եւ հակառակորդների միջոցներով չեզոքացումը:

Կարակաեւը նշել է, որ СНВ-I  պայմանագրի ստորագրումից հետո Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջուկային ներուժը նվազել է ավելի քան երեք անգամ: «Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ն կայուն ավելացրել է իր հակահրթիռային ներուժը` դրանով իսկ  հարձակվողական եւ պաշտպանական ուժերի միջեւ գոյություն ունեցող հավասարակշռություն իր օգտին խախտելով», - ասել է  նա:

Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության  օբյեկտները Ռուսաստանի համար արդյունավետ հարվածային միջոցների սահմաններում են գտնվում, ընդգծել է Կարակաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ