News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Թալիբան» իսլամական շարժումը հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ հերթական հանդիպում ամցկացնելու մասին, որը պետք է տեղի ունենա Սաուդյան Արաբիայում, փոխանցում է Associated Press-ը:

Շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտնել է, որ հանդիպումը կկայանա երկուշաբթի:

Հաղորդագրության համաձայն՝ բանակցություններին կմասնակցեն Սաուդյան Արաբիայի, Պակիստանի եւ ԱՄԷ-ի ներկայացուցիչները:

ԱՄՆ ներկայացուցչությունում այս տեղեկությունը չեն հաստատել, սակայն հանդես չեն եկել նաեւ հերքմամբ:

Ընդ որում՝ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմեյ Խալիլզադը ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպել է աֆղանստանյան կողմերի հետ, որոնք ներգրավված են երկրում ընթացող 17-ամյա պատերազմին:

Այդ ժամանակից սկսած՝ վերականգնվել են Աֆղանստանում ճգնաժամը խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորելու փորձերը:

Ավելի վաղ Պակիստանի ներկայացուցիչները հայտարարել էին այն մասին, որ կնպաստեն խաղաղ բանակցությունների կազմակերպմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ