News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի Աթենքում հունական SKAI TV հեռուստաալիքի շենքի մերձակայքում հզոր պայթյուն է որոտացել, փոխանցում է Reuters-ը:

Նշվում է, որ տեղի ունեցածի պատճառը շենքի մոտ տեղադրված պայթուցիկ սարքն էր

Բարեբախտաբար, զոհեր չկան:

Տեղի ունեցածի հետեւանքով զգալի վնաս է պատճառվել հեռուստաալիքի գրասենյակի բոլոր կառույցներին. կոտրվել են պատուհանների ապակիները, վնասվել է գրասենյակի ինտերիերը:

Տեղական ոստիկանությունից հայտնել են, որ պայթուցիկ սարքը գործարկվել է տեղական ժամանակով 02:35-ին:

Մինչ այս ռումբերի տեղադրման մասին անանուն հաղորդագրություններ էին ստացել  տեղական երկու տեղեկատվական գործակալություններ:

SKAI-ն հունական խոշորագույն հեռուստակայաններից մեկն է եւ մեդիախմբի մաս է, որի մեջ են մտնում նաեւ ռադիոկայանը եւ հայտնի Kathimerini պարբերականի խմբագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ