News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հազիվ թե ԵՄ–ն երկյուղածությամբ ընդունի միության կազմից Չեխիայի դուրս գալու հնարավորությունը, քանի որ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որը ԵՄ բյուջեի մատակարարներից է, Չեխիան եվրոպական միջոցների միայն սպառողն է, հինգշաբթի երեկոյան հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ հանդես գալով TV Barrandov–ով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ձայների 10.6 տոկոսով երրորդ տեղն է զբաղեցրել «Ազատություն եւ ուղիղ ժողովրդավարություն» պոպուլիստական շարժումը, որը հանդես է գալիս երկրի օրենսդրության մեջ համազգային հանրաքվեի մասին դրույթ ավելացնելու եւ Եվրամիության կազմում մնալու հարցով հանրաքվե անցկացնելու օգտին։

Սրա հետ կապված տեղի լրատվամիջոցներում տարածում է ստացել «չեխսիթ» բառը։ Զեմանը նախկինում հայտարարել է, որ դեմ չի լինի հանրաքվեի անցկացմանը, սակայն ինքը կքվեարկի Չեխիայի ԵՄ–ի կազմում մնալու օգտին։

Մեկնաբանելով ԵՄ–ի կազմում Չեխիայի մնալու հարցով վերջերս անցկացված հարցման արդյունքները, որի արդյունքներով հարցվածքների 54 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ–ի կազմում մնալուն, իսկ 33 տոկոսը՝ դեմ, Զեմանը նշել է, որ այդ հարցմանը իր մասնակցության դեպքում ինքը կլիներ 54 տոկոսի թվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ